ԱՄՆ-ը դատապարտում է Սիրիայում զինյալների հարձակումը կառավարամետ Al-Ikhbariya հեռուստաալիքի վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, հայտարաել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը դիմում է սիրիական հակամարտության բոլոր կողմերին՝ խնդրելով դադարեցնել բռնության գործողությունները:
Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ ԱՄՆ իշխանությունների կարծիքով՝ Սիրիայում արդյունահեղության շարունակման պատճառն այն է, որ Բաշար Ալ-Ասադը ցանկանում է ամեն գնով մնալ իշխանության գլուխ:
Հիշեցնենք. երեկ սիրիական պետական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ զինյալները հարձակում են իրականացրել Al-Ikhbariya հեռուստաալիքի վրա, ինչի հետևանքով զոհվել են նրա 7 աշխատակիցներ:
|